Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ատամի ինչպիսի խոզանակ ընտրել

Ատամի ինչպիսի խոզանակ ընտրել

Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար` սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ:Բայց ամենակարևոր գործիքը ատամների մաքրման համար

 

հանդիսանում է ատամի խոզանակը:Այս հոդվածը նվիրում ենք ատամի խզոնակներին,ինչպես այն ընտրել և որը կհամապատասխանի հենց ձեզ:

Օգտագործեք արհեստական,միջին կարծրության մազիկներ ունեցող ատամի խոզանակ(պայմանով`եթե ձեր ատամները և լնդերը առողջ են):Իսկ եթե ատամները մաքրելու ընթացքում արնահոսում են ձեր լնդերը,ապա օգտագործեք ավելի փափուկ մազիկներով ատամի խոազանակ:Փափուկ մազիկները ավելի քիչ են վնասում բորբոքված լնդերը:

 

Խոզանակի բռնակի կառուցվածքը ոչ մի էական դեր չի խաղում (ինչպես պնդում են արտադրողները)ատամի խոզանակի արդյունավետ օգտագործման մեջ:Խոզանակի կառուցվածքի ընտրությունը տողնում ենք ձեզ:

 

Խոզանակի վրա պետք է լինեն ռետինե հատվածներ` մատների տակ,որպեսզի լավանալու պահին չսահի ձեռքի մեջ:

Կարելի է ընտրել էլէկտրական ատամի խոզանակ

 

Մաքրման ընթացքում խոզանակի աշխատող մասը պետք է ընդգրկի 2-2.5 ատամ:Այսինքն այն պետք է լինի ոչ շատ մեծ,որպեսզի հնարավոր լինի մաքրել դժվար հասանելի մասերը:

 

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 

1.Ատամի խոզանակը խորհուրդ է տրվում փոխել 3 ամիսը մեկ

 

2.Չպետք է լվանալ 5-6 ամսից ավելի օգտագործած ատամի խոզանակով:Հետազոտությունները հաստատել են,որ մաքրման որակը նստվածքների դեմ պայքարի համար, զգալի նվազում է:

 

3.Որոշ խոզանակներ, մազիկների վրա պարունակում են հատուկ սննդային գունաներկեր,որոնք օգնում են հիշել խոզանակի փոխարինման մասին:

 

4.Խոզանակը հեշտ և արագ կեղտոտվում է,այդ իսկ պատճառով հնարավորինս փորձեք պահել այն բացարձակ մաքրության մեջ:Ատամները լվանալուց հետո լվացեք խոզանակը տաք ջրով:Չմոռանաք մաքրել այն ատամի մածուկից,սննդի մնացորդներից:

 

5.Այլևս մի օգտագործեք ատամի խոզանակը,եթե այն օգտագործել եք հիվանդ ժամանակ(գրիպ,անգինա,բերանային ինֆեկցիա):Այն հարկավոր է փոխել,քանի որ խոզանակի մազիկների արանքներում մնում է ինֆեկցիան,որը լիովին հնարավոր չէ վերացնել:

Սկզբնաղբյուր. http://www.slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ